Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Իտալիային

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Իտալիային

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը այս անգամ ընդունել էր Իտալիայի ընտրանուն։

Արդեն առաջին խաղակեսում Իտալիայի հավաքականը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասը։

Նախ հանդիպման 29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Պորտանովան, ապա երեք րոպե անց՝ 32-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մերոլան։

Երկրորդ խաղակեսում իտալացիները ևս երկու գնդակ կարողացան խփել։ 56-րդ րոպեին Պորտանովան արդեն իր հաշվին դուբլ գրանցեց։  Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 20 րոպե առաջ Ռասպադորին խփեց խաղի վերջին գնդակը։

Հիշեցնենք, որ բացման խաղում մեր ֆուտբոլիստները 1-4 հաշվով պարտություն էին կրել Իսպանիայի ընտրանու դեմ խաղում։ Խմբում հաջորդ հանդիպումը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի դեմ։