Նախագահական ընտրություններ են անցկացվում։

Այսօր՝ հունվարի 26-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվում։
Հունվարի 21-ից 25-ը տեղի է ունեցել վաղաժամկետ քվեարկություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 41,81%-ը։
Երկրի տարածքում բացվել է 5325 ընտրատեղամաս։ Դրանք այսօր աշխատելու են տեղական ժամանակով 08:00-ից 20:00-ը։
Քվեաթերթիկում ընդգրկված է հինգ թեկնածու։ Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կհաղթի երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Քվեաթերթիկները տպագրված են բելառուսերեն, հայտնում է Belta-ն։
Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսահմանի փետրվարի 5-ից ոչ ուշ, հայտարարել է երկրի ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։
Կարծիքներ