Մեսսին խնդրանքով դիմել է Նեյմարին

Մեսսին խնդրանքով դիմել է Նեյմարին

Իսպանական Marca-ի տեղեկություններով, Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խնդրանքով դիմել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարին և խնդրել, որպեսզի ֆուտբոլիստը չընդունի Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Ըստ աղբյուի՝ ֆուտբոլիստների միջև հեռախոսազրուց է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Մեսսին ու Նեյմարը 2013-2017 թվականներին միասին հանդես են եկել կատալոնական «Բարսելոնայի» կազմում։