«Հրապարակ».ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ծպտյալ բիզնեսմե՞ն

«Հրապարակ».ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ծպտյալ բիզնեսմե՞ն

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր  Արամ Սիմոնյանը, պարզվում է՝  կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։  «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Գեղամ Գեւորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գեւորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, եւ որի բաժնետերերը Սամվել Մայրապետյանն ու Սենիկ Գեւորգյանն էին, պարզվում է՝ Սենիկ Գեւորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գեւորգյանի անունով։

Եթե սրան գումարենք նաեւ այն, որ պարոն Գեւորգյանը «սրսուռ աբարանցի» է՝ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ու շատ մտերիմ է նախկին գլխավոր դատախազի հետ, ապա նախկինների հետ չհամագործակցելու նոր իշխանությունների պատկերացումներն առնվազն տարօրինակ են՝ ասաց համալսարանական մեր զրուցակիցը: Իսկ դա չի՞ նշանակում, որ Գեւորգյանն ընդամենը տեղապահ է՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը։ Էվոկաբանկի մասով Գեւորգյանը մեզ ասել էր․ «Ձեռնարկատիրական աշխատանք չեմ կատարում, պարզապես տարվա վերջում ստանում եմ իմ փայը»։ Իսկ «Հյուր սերվիսի» հետ կապված՝ հերքեց փաստը․ «Բերեք տվեք, սիրով կընդունեմ, էլ ի՞նչ կա, որ իմն է»։ Նաեւ հերքեց, որ ընկերության գործադիր տնօրենն իր փեսան է։