Կին հաճախորդն ու աշխատակիցը իրար ծեծել են, հարուցվել է քրգործ

Կին հաճախորդն ու աշխատակիցը իրար ծեծել են, հարուցվել է քրգործ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է ՀՀ քաղաքացիներ Լիլիթ Համբարձումյանի և Իզաբելլա Մարգարյանի դատավարությունը։ Մեկը ՝ Լիլիթը, եղել է   Երևանի  Մաշտոցի 40 հասցեում գործող «Վիպ ավտոդպրոցի»  հաճախորդ,  Իզաբելլան՝ ընկերության աշխատակից։  

Դեպքը տեղի է ունեցել  2017թվականի սեպտեմբերի 7-ին ժամը 15.00-ի սահմաններում՝  «Վիպ ավտոդպրոցի» տարածքում, երբ կանանց միջև  վեճ է ծագել մատուցված ծառայությունների որակի և այդ ծառայությունների դիմաց մուծված փողը հետ վերադարձնելու շուրջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝  վիճաբանության ու կռվի ընթացքում հաճախորդը՝ Լիլիթը,  տվել է  դպրոցի աշխատակցի  առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ ապտակներ տեղալու,  մազերից քաշելու ու  քերծվածքներ պատճառելու միջոցով, իսկ  Իզաբելլա  Մարգարյանը հասցրել է   առողջության տևական քայքայումով մարմնական վնասվածքներ։
Երկուսի նկատմամբ էլ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։