70% ինքնագովազդ, 30% նեղացվածություն. Խաժակյանը` Մարությանի ներկայացման մասին

70% ինքնագովազդ, 30% նեղացվածություն. Խաժակյանը` Մարությանի ներկայացման մասին

Այսօր Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո֊ներկայացնումն է ցուցադրվել։

Նշենք, որ սահմանային լարված իրավիճակով պայմնավորված` նա հետաձգել էր սեպտեմբեր ամսվա ցուցադրությունները։

Ցուցադրությանը ներկա է եղել նաեւ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա, «Հրապարակ»֊ի հետ զրույցում կիսվելով ցուցադրման վերաբերյալ իր տպավորություններով` նշեց. «Թույլ էր կարծում եմ, ավելի հետաքրքիր սցենար էի ակնկալում: 70% ինքնագովազդ, 30% նեղացվածություն»։


Հարցին, թե ավագանու այլ անդամներ եւս ներկա՞ են եղել դիտմանը` նշեց` ինքը չի հանդիպել։

Հիշեցնենք, որ Մարությանը պաշտոնանկ արվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից` անվստահություն հայտնելու միջոցով։