Ըստ Արարատի մարզպետարանի՝ այրված երեխաներն անօթևան չէին եղել

Ըստ Արարատի մարզպետարանի՝ այրված երեխաներն անօթևան չէին եղել

 Մենք Արարատի մարզի Վեդի քաղաքում շաբաթ օրը դժբախտ պատահարի զոհ դարձած երեխաների մասին տեղեկատվություն էինք հրապարակել, որ երեխաները լինելով՝ անօթևան, դեպքի ժամանակ քնած են եղել մեքենայում։

Հետաքրքիր է, թե ինչու են երեխաները եղել անօթևան, ինչու չեն ներառվել խնամքի որևէ կենտրոնում, որտեղ են եղել նրանց ծնողները։

Արարատի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Քրիստինե Պողոսյանն ասաց, թե երեխաներն անօթևան չեն եղել։ «Նրանք 6 երեխա են, և երկրորդ, ինքը մեքենայի մեջ չի քնել, (նկատի ունի՝ մշտապես), մայրը պարզաբանել է, որ այդ օրը իրենք հարևանի տանն են քնած եղել, աղջիկը հարևանի երեխայի հետ կռվել է, ինչ է եղել, նեղացել է, գնացել է մեքենայի մեջ քնելու» ,-ասաց Արարատի մարզպետարանի խոսնակը։

Նա պարզաբանեց, որ ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, քանի որ վերջիններս պարտք են ունեցել, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն օտարել է նրանց բնակարանը, ինչից հետո ընտանիքը դիմել է Մասիսի քաղաքապետարան, նրանց հատկացված է եղել ժամանակավոր կացարան։ Եվ ըստ խոսնակի՝ այդ ժամանակահատվածում ընտանիքն իրերի կեսը տեղափոխած է եղել ժամանակավոր կացարան, կեսը՝ ոչ, այդ ընթացքում էլ ընտանիքը գիշերելիս է եղել հարևանի տանը։ Ինչպես հարղորդում է մարզպետարանի պաշտոնական էջը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում Մասիս քաղաքում մեքենայի հերդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:

Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար: