1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է ու հանցագործ

1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է ու հանցագործ

Չադրա դրեք փախեք, որ դեմքներդ չերևա, այ վախկոտ նապաստակներ, ինչու եք առանց դիմակ, այ խաբեբաներ, այ տականքներ։ Այս մասին քիչ առաջ դիմելով ՀՀ առողջապահության նախարարության շենքից դեպի ներքև նայող աշխատակիցներին ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։ Հիշեցնենք, որ մի խումբ մարդիկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսից հետո հերթական ակցիան են որոշել իրականացնել ԱՆ -ի մոտ, սակայն տեսնելով, որ նախարարության աշխատակիցները դիմակ չեն կրում, ավելի վրդովվեցին։

«Էս պարտադրանքը ժողովրդի համբերատար լինելուց է գալիս, ժողովրդի լռությունից է գալիս։ Եթե միահամուռ բոլորը դուրս գան ու գան այստեղ, հավատացեք, որ սենց բան չի լինի։ Ո՞նց կարող է մարդ հաց ուտելու համար ՊՇՌ թեստ անի կամ պատվաստվի։ 1050 դրամանոց թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է, հանցագործ է։ Մենք ինչքան ժամանակ է մեզ ճղում ենք , որ սրանք գերշահույթ են հետապնդում։ Դուրս եկեք բոլորդ էս շենքից, եկեք, որ մեր հարցերին պատասխանեք, դուք մեր հարկերից աշխատավարձ եք ստանում, պարտավոր եք դա անել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը։