Չինաստանում ոչնչացնում է կորոնավիրուսի օջախներից հանված թղթադրամները

Չինաստանում ոչնչացնում է կորոնավիրուսի օջախներից հանված թղթադրամները

Չինական իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել այն թղթադրամների մի մասը, որոնք առգրավվել են կորոնավիրուսի առավել շատ տարածում ունեցող օջախային գոտիներից։ Այս մասին հայտնում է «Business Insider»-ը։ Պարբերականը չի մանրամասնում, թե որքան գումարի ոչնչացման մասին է խոսվում։ Հայտնի է միայն, որ ոչնչացման որոշում է կայացվել այն թղթադրամների քանակի նկատմամբ, որը առգրավվել է հիվանդանոցներից, շուկաներից, ավտոբուսներից եւ վիրուսի տարածման այլ վայրերից։ Ուտիլիզացիան իրականացվում է Գուանչժոուում։ Միաժամանակ նաեւ Չինաստանի ԿԲ-ն կարգադրել է մասնավոր վարկային կազմակերպություններին, որպեսզի կորոնավիրուսի տարածման օջախներից ստացած գումարները պահպանեն առանձին։