Մեսսին նշել է Աշխարհի առաջնության ֆավորիտներին

Մեսսին նշել է Աշխարհի առաջնության ֆավորիտներին

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Այս օրերին ընթանում են 1/8 եզրափակչի հանդիպումները։ Նիդերլանդների, Արգենտինայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականները ապահովել են իրենց տեղերը 1/4 եզրափակչում, որում Նիդերլանդների հավաքականը մրցելու է Արգենտինայի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի հավաքականի դեմ։ Արգենտինայի հավաքականի առաջատար ու ավագ Լեո Մեսսին հերթական հարցազրույցն է տվել՝ այս անգամ նշելով իր համար մրցաշարի հաղթողի ֆավորիտներին։

«Հնարավորության դեպքում մենք հեռուստացույցով հետևում ենք այս առաջնության բոլոր հանդիպումներին։ Իհարկե կարող եմ ընգծել այն հավաքականներին, որոնք ինձ համար հաղթողի հավակնորդների ցանկում են։ Ես դեռ առաջնության մեկնարկից առաջ եմ ասել, որ Բրազիլիան հրաշալի ֆուտբոլ է խաղում ու նրանց ես ֆավորիտ եմ համարում։ Հիմա էլ շարունակում են ֆավորիտ համարել նրանց, չնայած այն հանգամանքին, որ բրազիլացիները զիջեցին Կամերունի հավաքականին։ Ես կառանձնացնեմ նաև Ֆրանսիայի հավաքականին, որոնք նույնպես ստաբիլ խաղով են աչքի ընկնում այս առաջնությունում։ Ուզում եմ նշել նաև Իսպանիայի անունը, որոնք առաջնորդվում են իրենց ձեռագրով, գրեթե միշտ տիրում են գնդակին, թելադրում իրենց սեփական ֆուբոլը»,- ասել է արգենտինացին։