Աղվան Հովսեփյանն ազատ արձակվեց 100 միլիոն դրամի դիմաց

Աղվան Հովսեփյանն ազատ արձակվեց 100 միլիոն դրամի դիմաց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

Հովսեփյանի պաշտպանները այսօր միջնորդություն էին ներկայացրել դատարան, որով խնդրել էին՝ հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։

Պաշտպանները հայտնել էին, որ Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, որն ընթանում է ծանր ձեւով։