Հայ մոդելը Դեն Բիլզերյանի հետ՝ լողավազանում

Հայ մոդելը Դեն Բիլզերյանի հետ՝ լողավազանում

Պոկերի արքա, հայազգի Դեն Բիլզերյանը Հայաստանում է։  Երեկ նա հանդիպել է իր երկրպագուների հետ, որից հետո՝ երեկոյան, երևանյան ժամանցային վայրերից մեկում մասնակցել է փարթիի։

Հայազգի Բիլզերյանը, ինչպես հայտնի է, սիրում է նկարահանվել գեղեցիկ մոդելների հետ, երևանյան այցը ևս բացառություն չէր։

Փարթիի մասնակիցներից էր հայտնի մոդել Շուշան Երիցյանը, ով իր ինստագրամյան միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Բիլզերյանի հետ։

Պոկերի արքան նաև հանդիպում է ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։
Բիլզերյանին ուղեկցում էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ այս այցը Հայաստան, պոկերի արքայի, թվով՝ երկրորդն էր։