ԱՀԿ-ն՝ փողոցներն ու փակ տարածություններն ախտահանելու մասին

ԱՀԿ-ն՝ փողոցներն ու փակ տարածություններն ախտահանելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ փակ տարածքներում ախտահանիչ նյութերով ցողաշիթումը կամ ծխահարումն արդյունավետ պայքարի միջոց չեն COVID-19-ի դեմ պայքարելու համար:

Այն հատվածներում, որտեղ ախահանիչ նյութերը չեն հասնում, արդյունք չի լինում: Բացի այդ, այս գործողությունների հետևանքով կարող են վնասվել աչքերը, շնչառական ուղիները, կարող է գրգռվել մաշկը:

Մասնագետները խորհուրդ են տալիս մակերեսներն ախտահանել սովորական լաթով՝ ներծծված ախտահանիչ նյութով: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է խոզանակով հեռացնել օրգանական ախտոտվածության մնացորդները: Ախտահանիչ նյութերի ցողումը փողոցում ևս խորհուրդ չի տրվում, քանի որ կեղտի հետ շփումից դրանք կորցնում են իրենց ախտահանիչ ուժը:

Ուղիղ ցողումը մարդկանց վրա խստորեն արգելվում է, դա ոչ միայն արարդունավետ չէ, այլև՝ վտանգավոր առողջության ու կյանքի համար: Մեծանում է աչքի ու մաշկի բորբոքումների, փսխումների, սրտխառնոցների, բրոնխոսպազմների վտանգը: