Աթենքն ու Բուդապեշտը դեմ են ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Աթենքն ու Բուդապեշտը դեմ են ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին

Հունաստանը միացել է Հունգարիային՝ արգելափակելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ 

Այն, ըստ Եվրահանձնաժողովի նախատեսածի, պետք է պարունակի սահմանափակումներ երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք ուշադրություն չեն դարձնում ԵՄ-ի արգելքների վրա՝ ավելացնելով առևտուրը Ռուսաստանի հետ։

Այս մասին հայտնում է Politico-ն։ Վկայակոչելով Բրյուսելում իր դիվանագիտական ​​աղբյուրները, պարբերականը նշում է, որ երկու երկրներն էլ պահանջում են Կիևից հանել իրենց ընկերությունները ուկրաինական պատժամիջոցների ցուցակից, որոնց նկատմամբ Ուկրաինան սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանին աջակցելու համար։ 
Քանի դեռ Կիևը չի կատարել այս պահանջները, Աթենքը և Բուդապեշտը մտադիր են արգելափակել պատժամիջոցների 11-րդ փաթեթը, երբ այն հաստատվի ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) կողմից։

Պարբերականը նշում է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթը մշակողին՝ ԵՄ արտաքին ծառայությանը՝ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ, հանձնարարվել է լուծում գտնել այս խնդրին։