Զգոն պիտի լինենք․ Զիդանը՝ «Չելսիի» դեմ կիսաեզրափակչի մասին

Զգոն պիտի լինենք․ Զիդանը՝ «Չելսիի» դեմ կիսաեզրափակչի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է ՉԼ-ի կիսաեզրափակչում «Չելսիի» հետ առաջիկա դիմակայությանը, խոսել իր տպավորությունների մասին։

«Կարծում եմ՝ սա մրցաշրջանի ամենադժվար խաղն է, արդեն հիմա գիտենք, որ ամեն բան շատ բարդ է լինելու։ Չեմպիոնների լիգան հատուկ մրցաշար է, բայց մենք մինչ այժմ արդեն մի շարք կարևորագույն հանդիպումներ ենք անցկացրել: Մեր գլխավոր նպատակն այն է, որ կարողանանք ի վերջո ավարտին հասցնել սկսած գործը՝ դառնալ ՉԼ-ի ընթացիկ խաղարկության հաղթող։ Սա կիսաեզրափակիչ է, սրանով իսկ ամեն ինչ ասված է։ Պիտի զգոն լինենք, ուշադիր պաշտպանությունում, իսկ ստեծած պահերի դեպքում պետք է կարողանանք օգտագործել հնարավորությունները։«Չելսին» լավ է կատարում իր գործը և արժանի է կիսաեզրափակչում խաղալուն, ճիշտ այնպես, ինչպես «Ռեալը»:

Լոնդոնյան թիմը նույնպես մեծ փորձ ունի այս մրցաշարում։ Մրցաշրջանի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամիս, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Իհարկե, մենք խնդիրներ ունենք, բայց բոլոր թիմերն առանց բացառության բախվում են դրանց: Խաղադաշտ դուրս գալու ցանկությունը և ցույց տալու, թե ինչի ենք ընդունակ, մեզ մոտիվացնում է» ,- ասել է Զիդանը։

«Չելսի»-«Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է այսօր, Երևանի ժամանակով 23։00-ին։