ԱՄՆ-ն առաջին անգամ ունեցավ Ֆինանսների կին նախարար

ԱՄՆ-ն առաջին անգամ ունեցավ Ֆինանսների կին նախարար

ԱՄՆ Սենատը հաստատել է Ջանետ Յելլենի թեկնածությունը Ֆինանսների նախարարի պաշտոնի համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Յելլենի թեկնածությունը պաշտպանել են սենատորների մեծ մասը։

Նա դարձավ, այսպիսով ԱՄՆ Ֆինանսների առաջին կին նախարարը։

Նշենք, որ 2014-ին Յելլենը գլխավորել էր Դաշնային պահուստային համակարգը, դառնալով այդ կառույցի առաջին կին ղեկավարը։