Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ

Ստեփանակերտում հայտնաբերվել է «Սմերչի» կասետային ռումբ

Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

«Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։

Պայթյունի ձայնը թեպետ բարձր չի լինելու, բայց հորդորում ենք լսելու դեպքում չանհանգստանալ»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: