Ծեծկռտուքի պատճառով օդաչուն որոշել է վայրէջք կատարել

Թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով։
Անթալիայից Աստանա ուղևորվող չվերթի ընթացքում վիճաբանություն է սկսվել ուկրաինացի ամուսինների և Ղազախստանի երկու քաղաքացիների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։
Իրավիճակը վերահսկելու նպատակով օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում՝ ժամը 02:00-ին։
Կարծիքներ