Ակնկալում ենք, որ Թուրքիան՝ որպես կարևոր և բարեկամական երկիր, կօգնի դիվանագիտական ​​ճանապարհով լուծել ղարաբաղյան ճգնաժամը․ Իրանի պաշտպանության նախարար

Ակնկալում ենք, որ Թուրքիան՝ որպես կարևոր և բարեկամական երկիր, կօգնի դիվանագիտական ​​ճանապարհով լուծել ղարաբաղյան ճգնաժամը․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ ռազմական-անվտանգային պայմանագրեր ստորագրել։

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում անդրառնալով տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, գրել է «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։ 

Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանի դեմ զենքի արգելքի դադարեցումը հնարավորություն է ստեղծել ներմուծելու Իրանի համար անհրաժեշտ զենքը և իր զենքն արտահանել այլ երկրներ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական պայմանագրեր ունի Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ իր ռազմական հզորությունն ուժեղացնելու համար։ Մենք տարածաշրջանում զենքի մրցավազք չենք փնտրում, որը տարածաշրջանը վերածում է վառոդի տակառի: Մենք պատրաստ ենք Պարսից ծոցի երկրների հետ ռազմական ու անվտանգային պայմանագրեր ստորագրել տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար », - հավելել է նա:

Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունները՝ նախարարը նշել է, որ Իրանը պաշտոնական նախազգուշացումներ է տվել Ադրբեջանին և Հայաստանին՝ կապված Իրանի սահմանային տարածքների անվտանգության հետ: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան՝ որպես կարևոր և բարեկամական երկիր, կօգնի դիվանագիտական ​​ճանապարհով լուծել ղարաբաղյան ճգնաժամը»,- ասել է գեներալ Հաթամին։