Ինգուշետիայի կառավարությունը արձակվել է

Ինգուշետիայի կառավարությունը արձակվել է

Ռուսաստանի Ինգուշետիայի ինքնավար հանրապետության ղեկավար Մահմուդ Ալի Կալիմատովը արձակել է տեղական կառավարությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Վլադիմիր Սլաստենինը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր ինքնավար հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնը։