Ուկրաինան փակում է սահմանները նույնիսկ հայրենիք վերադառնալ ցանկացող ուկրաինացիների առաջ

Ուկրաինան փակում է սահմանները նույնիսկ հայրենիք վերադառնալ ցանկացող ուկրաինացիների առաջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով իր երկիրը փակում է սահմանները բոլորի առաջ։ Նույնիսկ Ուկրաինա չեն կարողանա մեկնել հայրենիք վերադառնալ ցանկացող Ուկրաինայի քաղաքացիները։ Զելենսկին նշել է, որ վերջիններիս համար հոգ կտանեն արտասահմանյան երկրներում հավատարմագրված ուկրաինական դիվանագիտական առաքելությունները։