Եթե մեռանք, իմացեք՝ պետության վրա է. Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչ

«Ես երկաթագործ եմ, երկաթները մեր շենքի ջարդվում է, քանի տեղից արդեն ճաքեր ունենք։ Գիշերվա ուշ ժամին ձայներ է լսվում երկաթների, ջարդվում են։ Էդքան ասում են բանի տեղ դնող չկա, եթե մեռանք, իմացեք պետության գլխին է»,-այս մասին ասաց Գեւորգ Էմին 8 հասցեի բնակիչմերից մեկը։
Այսօր Գեւորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։
Ըստ նրանց՝ քաղաքապետարանը ապօրինի շինթույլտվություն է տվել 10 հարկանի շենքի կառուցման, որը վտանգում է իրենց շենքի սեյսմակայությունը, տներ կան, որ արդեն պատերը ճաք են տվել։ Շենքի բնակիչները հանգիստ չունեն: Մենք ավելի վաղ գրել էինք, որ Անտառային 158 եւ 120 հասցեներում 10 հարկանի շենք է կառուցվում՝ Գեւորգ Էմին 8 հասցեի շենքի անվտանգության հաշվին։ Քարը քարին չի մնա, եթե «կովշը» շարունակ քերի նորակառույց շենքի հիմքը։ Կառուցապատողը «Նուրազյան Քնսթրաքշն» ընկերությունն է։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ