Կրկին Արեւմուտքը դարձնենք մեծ ու նշանակալի

Կրկին Արեւմուտքը դարձնենք մեծ ու նշանակալի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է միավորել իրենց ջանքերն ու Արեւմուտքը կրկին մեծ դարձնել, այսինքն՝ ամրապնդել արեւմտյան քաղաքակրթությունը։ Համաձայն նրա խոսքերի՝ Արեւմուտքը ոչ միայն աշխարհագրական հասկացություն է, այլ մի ամբողջ քաղաքակրթություն, որն անհրաժեշտ է կրկին դարձնել ուժեղ եւ ազդեցիկ։ «Իմ նպատակը Արեւմուտքը կրկին մեծ դարձնելն է եւ ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք դրան հասնել»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը։ Նախագահ Թրամփը կողմ է արտահայտվել Մելոնիին, նշելով, որ դա իրապես հնարավոր է։

Հիշեցնենք, որ «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ» կարգախոսը ներառվել էր նախագահ Թրամփի 24 թվականի նախընտրական արշավի մեջ։ Մաքսատուրքային պատերազմ հայտարարելուց հետո՝ նախագահ Թրամփը հաճախ է ասել, որ իր ջանքերի շնորհիվ Ամերիկան կրկին կդառնա մեծ գերտերություն, որին կհարգեն բոլորը։ Իտալիայի վարչապետը նաեւ ասել է, որ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահին հրավիրել է այցելել Հռոմ եւ վերջինս հրավերն ընդունել է։