Մակրոնը Փաշինյանին խնդրել է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Նա նաև «վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտումը»։
«Այս համատեքստում նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող քննարկումներին՝ նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության պայմանագրի՝ խստորեն համապատասխան միջազգային իրավունքին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ