Արամ Նիկոլյանը չի պատրաստվում դիմում գրել, եթե ազատեն, դրան կհետևի իրավական գործընթաց

Արամ Նիկոլյանը չի պատրաստվում դիմում գրել, եթե ազատեն, դրան կհետևի իրավական գործընթաց

Տեղեկություն ստացանք, որ դիզայներ Արամ Նիկոլյանին, որը երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը, պատրաստվում են ազատել աշխատանքից։ Նիկոլյանը Հանրային հեռուստաընկերության ոճաբանական ստուդիայի ղեկավարն է։ Մեզ հետ զրույցում Նիկոլյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ իրենք էլ են այդ մասին տեղեկություններ ստացել, սակայն պաշտոնական դեռ ոչինչ չի չեն հայտնել․

«Էս պահին մեր ունեցած տեղեկատվությունն էլ է մամուլից, դեռ պաշտոնապես չեն ասել, Նիկոլյանը դիմում չի գրելու, եթե նման իրադարձություն լինի, դա լինելու է ապօրինի, որին հետևելու են դատական գործընթացներ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլյանը ձերբակալվել էր, սակայն նա ազատ արձակվեց, ի սկզբանե իրավապահները որոշել էին առերևույթ խուլիգանության դեպքով քրեական վարույթ սկսել, սակայն հետագայում հետ կանգնեցին այդ մտքից։