Ասել է` մեկ բուհում երկու համալսարան կգործի
Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Փաշինյանը հրահանգել է՝ մինչեւ տարեվերջ ազատել Բրյուսովի համալսարանը, այսինքն՝ դուրս հանել ուսանողներին, տարածքը ինչ-որ այլ նպատակների ծառայեցնելու համար։ Այս տեղեկության մասին լսել է նաեւ Բրյուսովի նախկին ռեկտոր Ցոլակ Հակոբյանը։ «Նման խոսակցություն եղել է՝ դատարկել համալսարանը, իսկ երբ հարցրել են՝ բա ի՞նչ անենք, որտե՞ղ սովորենք, ասել է՝ տեղափոխվեք Մանկավարժական համալսարան, ինչպես այլ բուհերում՝ մեկ շենքում երկու համալսարան։ Այս տեղեկատվության տարածումից հետո մանկավարժական համալսարանում Փաշինյանը հանդիպեց որոշ ուսանողների եւ դասախոսների հետ, սակայն նեղ շրջանակով։ Ընտրվել էին այն մարդիկ, ովքեր իրենց պետք էին, ովքեր կուրորեն կլսեին իրեն, կասեին՝ ինչ լավ միտք է ակադեմիական քաղաք սարքելը»,- ասաց Հակոբյանը։
Վերջինս նշեց, որ անձամբ է եղել ակադեմիական քաղաքի տարածքում, խելքին մոտ չի համարում, որ այն հնարավոր է իրագործել։ Ըստ նրա՝ այս իշխանությունը կրթությունը միտումնավոր ոչնչացնում է։ Աննա Հակոբյանն էլ «կրթությունը մոդայիկ է» լոզունգի ներքո պարբերաբար հավաքում է հանրային եւ քաղաքական դեմքերի։
«Որքան էլ տհաճ է այդ հանդիպումների վիդիոները նայելը, այդուհանդերձ, փորձում եմ ուսումնասիրել ներկաներին։ Զայրանալով, ամենավերջին բառերը ասելով` փորձում եմ նայել։ Մինչեւ հիմա չեմ գտել որեւէ մեկին, ով բառացիորեն կապ ունի կրթության, գիտության, մշակույթի հետ։ Սա շոու է»,- ասաց Ցոլակ Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ