Համերգի ժամանակ գողացել են երգչուհի Բիլլի Այլիշի մատանին

Համերգի ժամանակ գողացել են երգչուհի Բիլլի Այլիշի մատանին

Երգչուհի Բիլլի Այլիշի երկրպագուներից մեկը Austin City Limits փառատոնի ժամաակ նրա ելույթի ժամանակ գողացել է երգչուհու մատանին՝ հանելով մատից։ Ինչպես հայտնում է MTV-ն, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Երգչուհին նկատել է մատանու կորուստը միայն այն բանից հետո, երբ դուրս է եկել հանդիսատեսի առաջ։ Երգչուհին զայրացած ասել է, որ իր երկրպագուն կարող է իրեն պահել մատանին, բայց խնամքով վերաբերվել։ Հանդիսատեստ պահանջել է իր հերթին հետ վերադարձնել այն, սակայն նման բան տեղի չի ունեցել։