Բոլոր տնտեսվարողների գործունեությունը արգելվեց, բացի «առցանցներից», ավտոմատներ սպասարկողներից ու թաղման բյուրոներից

Բոլոր տնտեսվարողների գործունեությունը արգելվեց, բացի  «առցանցներից», ավտոմատներ սպասարկողներից ու թաղման  բյուրոներից

Երեկ պարետի հրամանով արգելվեց առևտրի կենտրոնների, բարերի, ռեստորանների, սրճարանների, վիճակախաղերի և խաղատների՝ մոտ 127 ձեռնարկությունների գործունեությունը: 

Քիչ առաջ այդ փաստաթուղթն ուժը կորցրած ճանաչվեց: Պարետ Տիգրան Ավինյանը նոր հրաման արձակեց, որով մինչև 2020 թվականի մարտի 31-ը ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է տնտեսական գործունեությամբ զբաղվելը:

Բացառություն է արվում պարենային ապրանքների, մանրածախ վաճառքի իրականացման առեւտրի օբյեկտների, դեղատների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների համար, նաեւ տնտեսական գործունեության այն տեսակների համար, որոնք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով, սննդի առաքման ծառայությունների, կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման աշխատանքներում ներգրավված ծառայությունների, մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի, այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների, թաղման բյուրոյի համար: