Նոր Հայաստանի ընդդիմությունը քեֆ անելու հարցում հետ չի մնում իշխանությունից։ Եթե իշխանությունը երեկ է ամանորյա խնջույք արել «Կովկաս» ռեստորանային համալիրում, ապա, ինչպես տեղեկացանք, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ օրն է նույն՝ «Կովկաս» ռեստորանում մեծ խնջույք կազմակերպել։ «Երկուսը մեկում ենք արել»,- տեղեկացրեց մեր աղբյուրը՝ պարզաբանելով, որ ե՛ւ հետընտրական խնջույք է եղել, ե՛ւ ամանորյա բանկետ։ Մասնակիցների թիվը 5 հարյուրից անցել է՝ տարածքային կազմակերպության ղեկավարներ, շտաբների պետեր, կուսակցականներ։ Իսկ ի՞նչ միջոցներով է ընդդիմադիր ուժը նման միջոցառում անցկացնում։ «Մեր գրպանից ամեն մեկս գումար ենք դրել»։ Երկրի երրորդ քաղաքական ուժն է «Լուսավոր Հայաստանը»՝ ե՛ւ տոնական տրամադրությունն է հասկանալի, ե՛ւ միջոցների հայտնվելը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարե...
«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչ...
×
❮
❯