Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը վերականգնել են հրադադարի գործարքը

ՀԱՄԱՍ խմբավորումն ու Իսրայելը կարողացել են գալ համաձայնության եւ վերականգնել ունեցած հրադադարի գործարքը Գազայի սեկտորում։ Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։ Գործարքը հնարավոր է եղել վերականգնել Եգիպտոսի միջնորդությամբ։
Ինչպես գրում են Al-Araby-ն եւ Al-Jadeed-ը, գործարքը կողմերի միջեւ պահպանվել է նախնական տեսքով՝ հումանիտար օգնության եւ վառելիքի դիմաց։ Մատակարարումները Գազայի սեկտորը սկսվելու են հինգշաբթի օրը, որից հետո արդեն պաղեստինյան շարժումը կհայտնի այն երեք պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն շաբաթ օրը։
Կարծիքներ