«Ժամանակ». Ներդրողները «զադնի» են դրել

«Ժամանակ». Ներդրողները «զադնի» են դրել

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի ազգությամբ հայ գործարարների հետ՝ նրանց կոչ էր արել գալ Հայաստան, ներդրումներ կատարել, հարստանալ եւ հարստացնել պետությունը:

Ռուսաստանցի գործարարների մի մասը դեմ չէր լինի Հայաստանում ներդրումներ անելուն, բայց դրա համար պետք է վստահ լինեն, որ դա չի ազդի իրենց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքի փոփոխության վրա:

Ավելի պարզ ասած՝ ռուսաստանահայ գործարարները տեղյակ են Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների լարված հարաբերությունների մասին, եւ այդ պայմաններում նրանցից որեւէ մեկը Հայաստանում ներդրում անելով չի վտանգի իր կապիտալը եւ ունեցվածքը Ռուսաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում