ՀՈԱԿ֊ի տնօրենը եկած֊չեկած կադրային ջարդ է սկսել

ՀՈԱԿ֊ի տնօրենը եկած֊չեկած կադրային ջարդ է սկսել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից նամակ ենք ստացել, որտեղ ներկայացված է ՀՈԱԿ֊ի նոր տնօրենի կադրային ջարդի և պաշտոնական դիրքի չարաշահման մասին. «Ապրիլի 28-ից ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակվում է առ այսօր՝ աշխատակիցներին անհատապես աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջով, մի քանիսին՝ ծանուցագրի ներկայացմամբ: ՀՈԱԿ-ի նոր տնօրեն Արա Աղայանը չի թաքցնում հակակրանքը աշխատակիցների նկատմամբ: ՀՈԱԿ-ի աշխատակիցներին, գրավոր ծանուցումից բացի, բանավոր ներկայացնում է, որ որպես գործատու` ունի աշխատանքից ազատելու լիազորություն. հիմքում ընկած է անվստահությունը հին կադրերի նկատմամբ: Կադրային ջարդն իրականացվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում:

Մայիսի 25-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին Վերնիսաժի հարևանությամբ գտնվող այգում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտակայքում, տեղի կունենա ճեպազրույց նորանշանակ տնօրենի կատարած անօրինականությունների և պատոնական դիրքի չարաշահման վերաբերյալ»։

Նշենք, որ այս ՀՈԱԿ-ի նախկին տնօրենն Արմեն Բեգոյանն էր, որը մեզ հետ զրույցում ասել էր, որ իրեն Մարությանը եւ կինը ասել են՝ դիմում գրի, հեռանա։ Ըստ ամենայնի՝ նոր տնօրենը փորձում է ազատվել Բեգոյանի կադրերից։