Ոստիկանները չեն ներել Օսիպյանի եղբորորդուն

Ոստիկանները չեն ներել Օսիպյանի եղբորորդուն

Տեղեկություն ստացանք, որ երեկ Նուբարաշեն վարչական շրջանից ոստիկանները տարել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին։ Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշտոտ Ահարոնյանին հարցրինք, թե ինչո՞ւ են Սեդրակ Օսիպյանին ոստիկանների ուղեկցությամբ տարել, պատասխանեց, որ վերջինս ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում է թույլ տվել, և նրան իր մեքենյով ուղեկցել են հատուկ պահպանվող տարածք։

Ահարոնյանը հավելեց նաև, որ Օսիպյանն է հստակ հանձնարարություն տվել, որ որևէ մեկին, անկախ նրանից, թե ում բարեկամն է, խախտումների դեպքում չխնայեն։ Տեղեկացանք նաև, որ Օսիպյանի եղբորորդուն տուգանել են։