Փաշինյանը զանգել է Պուտինին, խնդրել՝ Էրդողանին. ո՞վ «կճնշի» Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Իլհամ Ալիևին նախորդ հինգշաբթի հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը լիովին պատրաստ է և առաջարկեց «խորհրդակցություններ սկսել համաձայնեցված խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրման շուրջ»։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ին կողմերի հայտարարությունից հետո ՀՀ կառավարության ղեկավարն արդեն երեք անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը Ադրբեջանի նախագահի հետ։
Այս մասին ասվում է Eadaily-ի նոր հրապարկման մեջ: Պարբերականի վերլուծաբան Վյաչեսլավ Միխայլովի նկատում է՝
Ալիևի կողմից ուղղակի արձագանք դեռ չկա, փոխարենը Ադրբեջանի ԱԳՆ-ն և նախագահի աշխատակազմը վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հասկացրել են, որ հարևան երկրի հետ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվի Բաքվի մեկ հիմնական պայմանը և մեկ հրատապ ցանկությունը։
«Առաջին դեպքում դա վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) պաշտոնական լուծարումն է։ 1990-ականների սկզբից այն միջազգային միջնորդությամբ էր զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն 2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո այն նկատելիորեն կորցրեց իր արդիականությունը։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետ կապված մի կողմից Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև ծագող տարաձայնությունների ֆոնին (երեք համաշխարհային տերություններ Մինսկի խմբի համանախագահներն էին) այս միջազգային մեխանիզմը հետագայում ընդհանրապես դադարեց գործել։
Նշված երկու պայմանների, հատկապես առաջինի կատարումը բավականին երկար ժամանակ կպահանջի, քանի որ Հայաստանի գործող Մայր օրենքի տեքստը փոփոխելու կամ հանրապետության նոր սահմանադրություն ընդունելու համար (հենց վերջին տարբերակին է հակված Փաշինյանի կառավարությունը), պետք է որոշակի ճանապարհ անցնել մինչև սահմանադրական հանրաքվե անցկացնելը։ Երևանում ժամկետը պայմանականորեն կոչվում է հաջորդ տարվա երկրորդ կիսամյակ կամ 2027 թվականի առաջին ամիսներ՝ 2026 թվականի հունիսին հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո«կճնշելու»։
Հոդվածագրի կարծիքով, «Ադրբեջանը մտադիր չէ պարտադրել խաղաղության կնքումը և ցանկանում է սպասել հարևան երկրում ընտրությունների արդյունքներին, որպեսզի համոզվի, որ խաղաղություն է ստորագրում «ոչ թե Փաշինյանի, այլ՝ Հայաստանի հետ: Այսինքն՝ Բաքվին ձեռնտու չէ այն սցենարը, որով խաղաղության պայմանագիր կստորագրվի հիմա կամ առաջիկա ամիսներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, և դրանցում պարտություն կկրի ներկայիս վարչապետը».
«Այնտեղ մտավախություն ունեն, որ Երևանում իշխանության կգան «ռևանշիստական ուժեր», որոնց հավանականությունը չափազանց աննշան է, սակայն ներկա փուլում դա Ադրբեջանի իշխանություններին սպասողական դիրքորոշման մի տեսակ փաստարկ է տալիս։
Ադրբեջանի ղեկավարության գրեթե վերջնանման մոտեցումը արդիական է դարձրել հետևյալ հարցը. հնարավո՞ր է համոզել Ալիևին վերանայել իր «սահմանադրական վերջնագիրը» Փաշինյանին, և կա՞ արտաքին ուժ կամ միանգամից մի քանի այդպիսի ուժ, որը կարող է «ճնշել» Ադրբեջանի ղեկավարին։
Ինչպես հայտնի է, նա համարվում է արտաքին ճնշումներին քիչ ենթարկվող մեկը, հատկապես հաշվի առնելով նրա շարունակական էյֆորիան 2020 թվականի աշնանը ունեցած համոզիչ ռազմական հաջողությունից: Եվ այնուամենայնիվ, Ադրբեջանը համաշխարհային կամ նույնիսկ տարածաշրջանային տերություն չէ, որը համեմատաբար երկար ժամանակ կարող է դիմակայել նման ճնշմանը՝ իր համար նվազագույն կորուստներով: Հարցն այն է, թե կա՞ն արդյոք խոշոր և ազդեցիկ խաղացողներ, ովքեր իրենց համար կարևոր կհամարեն Ադրբեջանի նախագահին «այստեղ և հիմա» խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Ավաղ, իրականում և ի դժբախտություն Փաշինյանի, նման արտաքին ուժեր ներկայումս բացակայում են և տեսանելի ապագայում։
Խաղաղության պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցումից հետո Հայաստանի վարչապետը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանին մոտ գտնվող պետությունների ղեկավարների հետ. ենթադրաբար, հիմնական նպատակն էր նրանց շրջանում ըմբռնում գտնել Ադրբեջանի ղեկավարի կողմից որքան հնարավոր է շուտ ստորագրել պատմական փաստաթուղթը։ Առաջին բանը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, կապվեց Վլադիմիր Պուտինի հետ (մարտի 14):
Այնուհետև զանգեր են եղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (մարտի 16):
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման ավարտի և Երևանի պատրաստակամության մասին՝ ստորագրելու այս կարևոր փաստաթուղթը։ Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր օգնության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»,- զրույցից հետո հայտնել են Կրեմլից։
Անցած շաբաթվա ընթացքում Փաշինյանի զրուցակիցներից այս հարցում իսկապես կարող է օգնել միայն ռուսական պետության ղեկավարը։ Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ և հեշտ չէ հասնել:
Մոսկովյան հարթակում Փաշինյանին և Ալիևին «միավորելու» հարմար առիթ է ստեղծվում. Անդրկովկասի երկու առաջնորդներն էլ մայիսին կլինեն Ռուսաստանի մայրաքաղաքում՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կառաջանա միայն «դիրքերը համեմատելու», բայց ոչ համապատասխան արարողության ժամանակ խաղաղության կնքումը պաշտոնականացնելու։
Մոսկվան դեռևս ի վիճակի չէ և առանձնապես չի ցանկանում օգտագործել Բաքվի վրա իր ազդեցության բոլոր գործիքները՝ Երևանի հետ արագ խաղաղություն կնքելու համար։ Հայ գործընկերոջ սիրախաղն Արևմուտքի հետ և նրա միաժամանակյա հեռանալը Ռուսաստանից երկկողմ հարաբերությունների քաղաքական ոլորտում, ընդորում, պետք է նշել, որ առևտրատնտեսական համագործակցությունը արագ տեմպերով էր ընթանում, դեռևս չափազանց թարմ են հիշողության մեջ։
Այսպես թե այնպես, մենք համարձակվում ենք ենթադրել, որ Ռուսաստանի ղեկավարը հավատարիմ է մնում այն դիրքորոշմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պետք է ստորագրվի Մոսկվայում։ Թեև մայիսի առաջին կեսին դա անհասանելի է թվում, սական այն այստեղ է։
Նիկոլ Փաշինյանն այս հարցով չի զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, համենայն դեպս՝ դեռևս։ Նման շփումը կդառնար 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ղեկավարի արած հայտարարության տրամաբանական շարունակությունը։ Այնուհետև Էրդողանը հրապարակավ հայտարարեց Փաշինյանից ստացած խնդրանքի մասին՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։
Արդյունքում՝ Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս հասկացնել է տվել, որ շահագրգռված է Անդրկովկասի երկու հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրմամբ։ Բայց այս ուղղությամբ իրական աշխատանք չկա, Բաքվի վրա գործադրվող համապատասխան ճնշումներով, ինչը Անկարան, անկասկած, կարող է իրեն թույլ տալ։
Էրդողանն այժմ կենտրոնացած է ներքին լուրջ խնդիրների վրա. Թուրքիան ալեկոծված է բողոքի զանգվածային ալիքով` կապված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և տասնյակ այլ անձանց քրեական մեղադրանքներով ձերբակալությունների հետ: Ավելին, «փոքր եղբորը» Հայաստանի հետ խաղաղության մղելը, իմանալով, որ այն կստորագրվի ոչ թե Անկարայում, այլ Մոսկվայում կամ Երևանի և Բաքվի համար փոխադարձաբար հարմար այլ մայրաքաղաքում, չի ոգևորում Թուրքիայի նախագահին։
Ինչպես կարելի է ենթադրել վերջին իրադարձություններից, Փաշինյանը դեռ հարմար առիթ է պատրաստում Էրդողանի հետ հեռախոսազրույցի և նրան «նյույորքյան խնդրանքը» հիշեցնելու համար։
Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա անցակետը տասն օր (մարտի 21-31) բաց կլինի՝ Հայաստանից մարդասիրական օգնություն Սիրիա տեղափոխելու համար։ Այս որոշումն ընդունվել է մարտի 20-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստում։ Մարտի 21-ի դրությամբ Հայաստանից մարդասիրական ավտոշարասյունն արդեն ուղևորվել է նշված անցակետով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանը Հայաստանի համար շարունակում է փակ մնալ։ Վերջին անգամ այս սահմանային անցակետը բացվել է 2023 թվականի փետրվարին՝ հարևան երկրում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Հայաստանից մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Թուրքիայի միջոցով սիրիացի ժողովրդին Հայաստանի հումանիտար օգնությունը եւս մեկ ազդանշան կլինի Փաշինյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արագացնելու պատրաստակամության մասին»։
Կարծիքներ