Հեղեղումներ Չինաստանում, կան տասնյակ զոհեր

Հեղեղումներ Չինաստանում, կան տասնյակ զոհեր

Ավելի քան 60 մարդ է զոհվել Չինաստանում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքով։ Եվս 4300 մարդու էլ հաջողվել է փրկել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Տարհանվել է ավելի քան 350 հազար մարդ։ Ավերվել է 9 300 տուն եւ շենք շինություն, տուժել է 370 հազար հեկտար գյուղատնտեսական տարածք, որից 249 հազար հեկտարի բերքը ոչնչացել է ամբողջովին։ Ուղղակի նյութական վնասը կազմում է 7,8 միլիարդ դոլար։ Հեղեղումները առաջիկա օրերին հնարավոր է կրկնվեն, քանի որ տեղատարափ անձրեւներ Հարավային եւ Հարավ-Արեւելյան Չինաստանում շարունակվելու են։