Ձմեռ պապը մահացել է

Ձմեռ պապը մահացել է

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տխուր միջադեպ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է VSE42 կայքը, ցերեկույթի ժամանակ, տեղի մանկապարտեզներից մեկում, մահացել է մի տղամարդ, որը կատարել է Ձմեռ պապի դերը։ Տղամարդը վատ է զգացել։ Դեպքի վայր ժամանակ բժիշկները նրան հոսպիտալացրել են, սակայն հիվանդանոցի ճանապարհին՝ շտապբուժօգնության մեքենայի մեջ նա մահացել է։ Նշենք, որ ցերեկույթը 4 տարեկան երեխաների խմբում է եղել։