Պաշտոնաթող գեներալ Հայկ Քոթանջյանը հանդես է եկել կոչով

Պաշտոնաթող գեներալ Հայկ Քոթանջյանը հանդես է եկել կոչով

Հարգելի՛ բարեկամներ և գործընկերներ
2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի սկսվելու օրվա և Արցախում վերջերս կայացած նախագահական-խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ պատիվ ունեմ դիմելու Արցախի Հանրապետության հարգարժան իշխանություններին և հասարակայնությանը:
Արցախում  2020 թ. մարտի 31-ին կայացած նախագահական-խորհրդարանական ընտրություններին 76 ՀԱԶԱՐ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ  մեծանում է կորոնավիրուսով ընտրողների և նրանց ընտանիքի անդամների վարակման հավանականությունը: Նման պայմաններում Արցախում արտակարգ դրության հայտարարումը դառնում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության երաշխավորված պաշտպանության անհրաժեշտ միջոց:
Ի շահ Արցախի բնակչության անվտանգության ու ղարաբաղյան հասարակության շրջանում կայունության պահպանման՝ նպատակահարմար է մարտի 31-ի ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցությունների ու դաշինքների միջև կնքել կոնսենսուսային համաձայնություն՝  որակյալ իրավագետների-քաղաքագետների-պետութենագետների ներգրավմամբ:

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (անվտանգության ռազմավարական հետազոտություններ)