«Ձեզ դրել եք Չերչիլի տեղը, հիմա՞ր եք». Վուչիչը կշտամբել է եվրոպացի գործիչներին

Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթնաժողովում չհիմնավորված կերպով իրենց զգում էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերում, բայց մոռացան, թե ինչպես էր Չերչիլը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ աշխարհում ազդեցության գոտիները կիսում։ Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Սերբիայի պետության ղեկավարը հուլիսի 17-18-ը այցով գտնվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ Բլենհայմ պալատում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Հենց Բլենհայմում է 1874 թվականին ծնվել է անգլիացի ականավոր պետական գործիչ Չերչիլը։
«Իհարկե, բոլորը հղում են անում Չերչիլին, կուզեի հարցնել նրանց՝ դուք դա լու՞րջ եք անում: Յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը Չերչիլն է և նա միակն է այդպիսին: Կուզեի նրանց հիշեցնել Յալթայի մասին, և ում է Չերչիլը թողել ամբողջ արևելյան Եվրոպան։ Բայց դուք ձևացնում եք, թե չգիտեք, ձևացնում եք, թե ավելի հիմար եք, քան կաք, երբեմն դա ավելի օգտակար է քո երկրին։ Այս օրերին ես բավականաչափ տեսել և լսել եմ առնվազն մեկ տասնյակ Չերչիլներ», - ասել է սերբ առաջնորդը TV Prva-ի եթերում:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովն անցկացվել է «ՆԱՏՕ+» ձևաչափով և նվիրված է եղել հակամարտությունում Կիևի հաղթանակի անհրաժեշտության համոզմունքի ամրապնդմանը:
«Սերբիայի շահը խաղաղությունն է, պարզապես դադարեցրեք պատերազմը, և մենք ամենաերջանիկը կլինենք: Սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք ասել Սերբիայում: Կարծում եմ, Մակրոնն արժանապատվորեն է նայում իրավիճակին, Շոլցը հասկանում է իրավիճակը, այլ հարց է, թե ինչ են նրանք զգում»,- նշել է Սերբիայի նախագահը և կրկին ընդգծել, որ ուկրաինական հակամարտության հարցում այլ մոտեցում է պահանջվում։
Կարծիքներ