Հարթենյանն իրեն ռետինե խողովակի տեղ է դրել ու հեռացրել քրոջ էջը

Հարթենյանն իրեն ռետինե խողովակի տեղ է դրել ու հեռացրել քրոջ էջը

Այլևս հայտնի դարձած Հարթենյանն իրեն դրել է ռետինե խողովակի տեղ ու ՖԲ հաջորդ ստատուսը նվիրել է Դուշման Վարդանին՝ գրելով․ «Առաջիններից է եղել, որ մասնակցել է Քրքջանի ինքնապաշտպանական մարտերին, որով սկսվեց Արցախյան պատերազմում մեր հաղթարշավը»։ 

Այս` 37-ականների արժեքային համակարգը կրող տղայի՝ ծղոտներից կախվելու փորձը հայաստանյան օգտատերերն անմիջապես կռահել են գրառման նպատակը։

«Քեզ թվում ա, որ սենց նյութեր ես շեյր անում, փրկվելու՞ ես, փողոց դուրս գալուց առաջ մի դիմակ հագի, որ քո նշած ժողովրդի թքի մեջ չլողանաս»,-գրել է մի օգտատեր։

Նշենք, որ փոքր աղջկա վրա կուսակտիվի գրոհը գեներացնող այս Հարթենյանը անմիջապես հեռացրել է քրոջ էջը, որպեսզի մյուս կողմից նրա էջում չանեն այն, ինչն անելն առաջարկում էր անել Հրայր Թովմասյանի աղջկա էջին։