Որոնք են աշխարհի լավագույն սմարթֆոնները

Որոնք են աշխարհի լավագույն սմարթֆոնները

Business Insider պարբերականի մասնագետները կազմել են մոլորակի քսան լավագույն սմարթֆոնների ցանկը։ Ցանկում այն գաջեթներն են, որոնք ունեն ամենալավ բնութագրիչները։ Առաջին տեղում շնորհիվ իր հզոր կուտակիչի, նկարահանումների որակի եւ ժամանակակից դիզայնի OnePlus 6T չինական սմարթֆոնն է։ Այս սմարթֆոնը նման բարձր վարկանիշի է արժանացել նաեւ իր գրավիչ գնի պատճառով։ Երկրորդ տեղում iPhone XR-ն է, որը Apple-ի շարքում լավագույնն է համարվում։ Երրորդ տեղում Google Pixel 3 եւ Pixel 3 XL սմարթֆոններն են, որոնք ունեն հիանալի տեսախցիկ։ Լավագույն տասնյակում են նաու՝ Samsung Galaxy Note 9, iPhone XS․ iPhone XS Max, LG V40, iPhone X, Samsung Galaxy S9 Plus, iPhone 8 Plus եւ Samsung Galaxy S9 սմարթֆոնները։