Տեղեկություն կա, որ Նիկոլը հրահանգել է մտնել ՊՆ և ձերբակալել գեներալներին

Տեղեկություն կա, որ Նիկոլը հրահանգել է մտնել ՊՆ և ձերբակալել գեներալներին

Եկեք բոլորս միասին պահանջենք ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից՝ հրաժարվել կատարելու այդ խելագարի հրահանգները: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ընդդիմության ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի եւ զինված խմբերի միջոցով մտնեն ՊՆ եւ ձերբակալեն բանակի գեներալներին: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ կանգնելու հայոց բանակի կողքին եւ դա թույլ չտալու»,- ասաց նա։

«Երկրի վարչապետի աթոռին կառչած անձը այս րոպեներին երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի եւ Երեւանում թափել արյուն»,- հավելեց նա։