Բանակը երևի Ալեն Սիմոնյանն ու մյուսներն են ստեղծել, հա՞. Խաչատրյան

Բանակը երևի Ալեն Սիմոնյանն ու մյուսներն են ստեղծել, հա՞. Խաչատրյան

Բա  իհարկե, բանակը երևի  ստեղծել է Ալեն Սիմոնյանը, կամ էն մյուսները, որ բանակ էլ չեն գնացել: Ուզում են քանդե՞լ բանակը, չի՛ հաջողվելու, հաստատ եմ ասում՝ չի ստացվելու։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինվորական Աղաբեկ Խաչատրյանը։

«Չեմ հասկանում՝ բա եթե բանակ չենք ունեցել, այն ժամանակ ոնց ենք մենք պատերազմ հաղթել։ Բանակ ունեցել ենք, մենք շատ ուժեղ բանակ ենք ունեցել , ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։