Telegram-ի դեմ՝ նոր հետաքննություն

Telegram-ի դեմ՝ նոր հետաքննություն

Բելգիայի դաշնային դատարանն ու Ֆրանսիայի դատախազությունը համատեղ հետաքննություն կանցկացնեն ընդդեմ հայտնի Telegram մեսենջերի։ Այս մասին հայտնում  է բելգիական Soir պարբերականը։ Համաձայն պարբերականի, երկու երկրներն այդ հարցով ստեղծել են հատուկ համատեղ քննչական խումբ՝ համատեղ գործողությունների իրականացման եւ տվյալների փոխանակության համար։

Բելգիական դատախազությունը Telegram-ով սկսել է հետաքրքրվել դեռ 2020 թվականին, երբ հայտնի է դարձել, որ մեսենջերն ակտիվորեն օգտագործում են տարբեր հանցախմբերը։ Համարյա բոլոր հետաքննությունները ցույց են տալիս, որ հանցավոր խմբավորումները օգտվում են Telegram-ից, ասել է Բելգիայի դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Վանդերսիպտը։ Չնայած այս ամենին, պաշտոնապես դեռ չի հայտարարվել, որ Telegram-ը խախտել է սոցիալական ցանցերի համաեվրոպական կանոնները։