Դարպասապահը մահացել է 11 մետրանոցը հետ մղելիս

Դարպասապահը մահացել է 11 մետրանոցը հետ մղելիս

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արգենտինայի առաջնության հյուսիսային լիգայի խաղերից մեկում։ 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմաել Կորոնելը, որը հանդես էր գալիս «Յունիոն դե Գոլոնդրինա» թիմի կազմում, 11 մետրանոցը հետ մղելուց հետո փորձել է տոնել իր կատարած սեյվը, ինչը դարձել է ֆուտբոլիստի մահվան պատճառ։ 

Բանն այն է, որ 17-ամյա դարպասապահը անհաջող հայտվել է խոտածածկին և ծանր հարված ստացել կրծքավանդակի հատվածում։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել բժշկական անձնակազմի բացակայության արդյունքում։ Երկրպագուներից մեկը փորձել է դարպասապահին անձնական մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին «Յունիոն դե Գոլոնդրինայի» ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել։