Ռուսաստանում բուժհսկողության տակ է 215 հազար մարդ

Ռուսաստանում բուժհսկողության տակ է 215 հազար մարդ

Ռուսաստանում մարտի 31-ի դրությամբ, բուժհսկողության տակ գտնվում է 215 151 մարդ։ Այս մասին հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»։ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ այս տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բուժզննման է ենթարկվել 5 միլիոն 333 հազար 242 մարդ, որոնցից 540-ի մոտ առկա է եղել ինֆեկցիոն հիվանդություն։ Հատկապես ուշադրության կենտրոնում եղել են այն երկրներից Ռուսաստան մուտք գործածները, որտեղ առկա է սանիտարա-համաճարակային սրված իրավիճակ։