Ինչու է անբավարար քունը վտանգավոր մարդու համար

Ինչու է անբավարար քունը վտանգավոր մարդու համար

Մարդիկ, որոնք քնում են 6 ժամից պակաս օրական, իրենց ենթարկում են սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու ռիսկին, իսկ պարտադիր է, որ մարդը օրական լիարժեքորեն քնի 8 ժամ։ Այս մասին հայտնում են ամերիկա-իսպանական գիտական խմբի անդամները՝ EurekAlert!-ում հրապարակած իրենց ուսումնասիրության ամփոփիչ զեկույցում։ Հրապարակման մեջ նշվում է, որ հետազոտություններին մասնակցել է 3974 մարդ, որոնք փորձի ընթացքում կրել են ակտիգրաֆ, այսինքն սարք, որը արձանագրում է մարդու՝ օրական կտրվածքով քնած եւ արթուն եղած ժամանակահատվածները։ Փորձի մասնակիցները բաժանվել են չորս խմբերի կախված այն ժամանակից, որը նրանք հատկացնում են գիշերային քնին։ Նաեւ նրանք անցել են լրացուցիչ հետազոտություն՝ էխոկարդիոգրաֆիա եւ համակարգչային տոմոգրաֆիա, ունեցած հիվանդությունները բացահայտելու համար։ Պարզվել է, որ նրանք, որոնք 6 ժամից քիչ են քնում գիշերը, ավելի հավանական է, որ ունենան աթերոսկլերոզ։ Այդ հավանականությունը նրանց մոտ աճում է 27 տոկոսով։ Բացի այդ, անհանգիստ քունն ու հաճախակի գիշերային արթնացումները ավելացնում են անոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը 34 տոկոսով։ Ուշագրավ է այն, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են մեծ քանակությամբ թեյ եւ սուրճ, ավելի քիչ են քնում։