Պետությունը փոխանցումն արել է, թե ինչու են ուշ ստացել, իրենց ներքին գործառույթն է

Պետությունը փոխանցումն արել է, թե ինչու են ուշ ստացել,  իրենց ներքին գործառույթն է

Պարզաբանում 

www.hraparak.am կայքում մարտի 30-ին հրապարակված մարտի 30-ին հրապարակված «Թարմ կոճապղպեղը արժի 8700 դրամ և «էլի ինքնապարգևատրում, բայց․․․» վերնագրերով նյութերում նշված «Փոխարենը, կառավարությունը ԳԱԱ  ինստիտուտներից մեկի որոշ գիտաշխառողների աշխատավարձերը փոխանցել է ոչ ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ ուղիղ կեսը։ Սրան դեռ կանդրադառնանք» և «…Մեր կողմից ավելացնենք, որ  ԳԱԱ որոշ ինստիտուտների գումարները ստացվել են կիսատ։ Մեզ հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ճիշտ է՝ իրենք փոխանցել են, բայց դա եղել է իրենց ռեզերվների հաշվին եղած գումարներից։ Իսկ Գիտության կոմիտեն փոխանցում դեռ չի արել։ Թեպետ ասաց, թե հաշվապահից տեղեկացել է, որ փոխանցումները լինելու են։ Նույնը նրան ասել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը»  հատվածների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի  մասին» 19 դեկտեմբերի 2019թ-ի ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի  և « Հայաստանի Հանրապետության  2020թ-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության 26-ը դեկտեմբերի 2019թ-ի  N 1919-Ն որոշման համաձայն՝ 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների բազային ֆինանսավորումը /Ենթակառուցվածքների պահպանման ծրագիր/ կատարվում է ՀՀ ԳԱԱ նախագահության միջոցով: ԳԱԱ ինստիտուտները պետության կողմից նախատեսված անհրաժեշտ գումարները ստացել են ժամանակին և ամբողջ ծավալով: Թե տնօրենը ուշ կամ շուտ է վճարել աշխատավարձերը, դա նրա ներքին կազմակերպական գործառույթն է:
ՀՀ ԳԱԱ ՊՈԱԿ-ների կողմից մարտ ամսվա աշխատավարձը հաշվարկված է ամբողջությամբ: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն