Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նոր պետը

Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նոր պետը

Ինչպես արդեն տեղեկացանք` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Փաշիկյանին զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գեղամ Փաշիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչ կենսագրություն ունի Փաշիկյանը: Վերջինս ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալն է եղել, նաև զբաղեցրել է պլանավորման բաժնի պետի պաշտոնը, գնդապետ է: Մեր տեղեկություններով` վերջինս տավուշցի է` Կողբ գյուղից: