Գեղամ Գևորգյանի պլանները չաշխատեցին

Գեղամ Գևորգյանի պլանները չաշխատեցին

Քիչ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը մերժեց ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու և այն Շրջանավարտների ու կարիերայի կենտրոնին միացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ղեկավարում է ՀՀԿ-ական Վահագն Բարագյանը: Մենք գրել էինք նաև, որ 2 կառույցի միավորումից հետո Գևորգյանը նպատակ ուներ այդ պաշտոնին նշանակել «Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանին:

Նիստի ընթացքում նաև առաջարկ եղավ այդ հարցը հետաձգել, սակայն Հոգաբարձուների խորհուրդը, այնուամենայնիվ, քվեարկեց, և 12 կողմ ձայնով նախագիծը մերժվեց, քանի որ ներկա են 24 անդամ, իսկ հաստատելու համար 13 ձայն էր անհրաժեշտ: