Տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 

Տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի 

Ուկրաինական պետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, գոնե մինչեւ փետրվարի 24-ը եղած դրությամբ։ Այդ երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է լինեն պաշտպանված։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա ասել է, որ Ուկրաինան չպետք է իր տարածքները տա՝ հանուն խաղաղության։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ նշել է, որ եվրոպացիները պետք է աջակցեն ուկրաինացիներին իրենց պայքարի գործում։ Սակայն դրանով հանդերձ, եվրոպացիները չեն կարող ուկրաինացիներից ավելի ուկրաինացի լինել։ Ուշագրավ է այն, որ Ջոնսոնը նկատել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ուկրաինացիների ճգնաժամն է, եւ իրենք էլ դա պետք է լուծեն ու որոշեն, թե ինչ անել։